Քաղաքական

Սասուն Խաչատրյանն ազատման դիմում է գրել

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը ազատման դիմում է գրել. Radar Armenia-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեի լրատվականից։

Հիշեցնենք՝ երեկ հայտնել էինք, որ աշխատանքից կազատվեն նաև ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյան, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյան, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյան և ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

Այսօր առավոտյան հրաժարական տվեց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեսյանը՝ հայտարարելով, որ գնում եմ առանց սկանդալի, մաղձի։

Հայկ Մագոյան