ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն այսօր արձագանքել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանի հայտարարություններին, ասել է. «Եթե ճիշտ եմ մտաբերում, 90-ականներին, նույնիսկ՝ արցախյան պատերազմի ժամանակ, Դաշնակցությունը միտինգ էր անում, կառավարության, նախագահի հրաժարական էր պահանջում»։
Ըստ նրա՝ ՀՅԴ-ի համար սովորություն է յուրաքանչյուր պատերազմի ընթացքում միտինգ անել, կառավարական շենքեր գրավել. «Դուք այդ ամենը համեմում եք ազգային ազատագրական ճառերով ու ձոներով, բայց, ըստ էության, աշխատում եք պետության դեմ, որ պատերազմի մեջ է գտնվում»։