Քաղաքական

«Նշանակվելու դեպքում փորձս ներդնելու եմ խնդիրներին լուծումներ գտնելու համար». Մեսրոպյան

Ցանկանում եմ շնորհակալութուն հայտնել վարչապետին և կառավարությանը՝ ՀԾԿՀ նախագահի պաշտոնում իմ թեկնածությունն առաջադրելու և ցուցաբերած վստահության համար. այսօր խորհրդարանում ասաց Մեսրոպ Մեսրոպյանը։

«Հավաստիացնում եմ՝ ԱԺ-ի կողմից հավանության արժանանալու և այդ պաշտոնում նշանակվելու դեպքում ողջ մասնագիտական գիտելիքներս և աշխատանքային փորձս ներդնելու եմ հանձնաժողովի բնականոն աշխատանքը շարունակելու և ոլորտում առկա խնդիրներին արդյունավետ լուծումներ գտնելու համար»,- ասաց ՀԾԿՀ նախագահի թեկնածուն և ներկայացրեց ոլորտի վերաբերյալ իր տեսլականը։