Քաղաքական

«Ժողովրդին Ադրբեջանի հետ պայմանագիրն է հետաքրքիր, ոչ թե ՀՅԴ շրջաբերականը». Գրիգորյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն անդրադարձել է ՀՅԴ ներկուսակցական 004 շրջաբերականի վերաբերյալ իշխանությունների քննադատություններին։ 

Նրա խոսքով՝ հասարակությանը հետաքրքիր է ոչ թե ՀՅԴ-ի շրջաբերականը, այլ այն, թե իշխանություններն ինչ են բանակցում Ադրբեջանի հետ․

«Դուք ասեք՝ Ադրբեջանի հետ ինչ եք բանակցում, այդ չհամաձայնեցված կետերն ինչի մասին են: Ի՞նչ եք կարծում՝ ժողովրդին ավելի շատ հետաքրքրում է 004 շրջաբերակա՞նը, թե՞ Ադրբեջանի հետ կնքվող պայմանագրի բովանդակությունը: Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ միանշանակ հետաքրքրում է Ադրբեջանի հետ պայմանագրի բովանդակությունը: Հարցնում եմ՝ ի վերջո այդ պայմանագրի մեջ ո՞ր կետերն են, որ համաձայնեցված չեն»,- ասել է նա։