ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը հայտարարել է, թե Ադրբեջանն ամեն օր Հայաստանին ստիպում է հրաժարվել անկախության հռչակագրից.
«Ձեր ծնողները, ձեր ծնողների տարեկիցները 90-ական թվականներին ամենավատ պայմաններում են ապրել: Դուք հիմա երջանիկ եք, լույս կա, այն ժամանակ լույս չկար, ջեռուցում չկար, վառարան էինք վառում, մրսում էինք։ Բայց մեզ համար այն ժամանակ զոհողությունն արժեք ուներ: Դա Արցախն էր, դա մեր անկախությունն էր։ Եվ այդ ժամանակ մենք թշնամու պահանջը չկատարող երկիր էինք, մենք արժանապատվություն ունեինք»,- ասել է Մանուկյանը: