Քաղաքական

Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկելու որոշում է կայացվել

Դատարանը մարտի 1-ի վերաբացված գործով Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել։

«Դատավոր Սարգիս Պետրոսյանը՝ ոստիկանության միջոցով Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին հարկադրաբար դատարան ներկայացնելու որոշում կայացրեց՝ մյուս նիստին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով»,- այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ԲԴԽ-ից։

Հիշեցնենք՝ Մարտի 1-ի վերաբացված գործով դատական նիստ է տեղի ունենում։ Քոչարյանն ու Օհանյանը ներկա չէին, պաշտպանների պատճառաբանությամբ՝ դատավարական կարգավիճակ չունենալու համար։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 28-ին։

Հայկ Մագոյան