ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է անկախության հռչակագրի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը։ Նա պարզաբանել է, որ խոսքը հռչակագրի բովանդակության շեշտադրումների մասին է․
«Այդ փաստաթուղթն ընդունվել է 1990թ․, երբ Հայաստանը անկախ չէր, բայց այն տեսլականը, որը նկարագրված է անկախության հռչակագրում, շատ անիրական է պատկերում Հայաստանի անկախ հանրապետությունը»,- ասաց Խանդանյանը՝ նշելով, որ կիսում է վարչապետի այդ մոտեցումը։ Նա հավելեց, որ այս կոնտեքստում, դրա իրավական գնահատականի տեսանկյունից, կարևոր էր ՍԴ՝ սեպտեմբերի 26-ի որոշումը։