Քաղաքական

Տեր-Պետրոսյանը եղել է երկկողմ պաշտոնական այցով ԱՄՆ-ում եղած միակ ղեկավարը». Ռուբինյան

Խորհրդարանում ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին հարց տրվեց՝ Նիկոլ Փաշինյանը հանդիպե՞լ է ԱՄՆ նախագահի հետ, թե՞ ոչ։ Ռուբինյանը պատասխանեց՝ այո։

«Պաշտոնական հանդիպում չի ունեցել, ինչպես չեն ունեցել մյուսները»,- ասաց Ռուբինյանը՝ պարզաբանելով, որ երեկ ինքն ու Արթուր Խաչատրյանը վիճում էին Խաչատրյանի այն պնդման շուրջ, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միակ ղեկավարն է, որին ԱՄՆ նախագահը չի ընդունել.

«Լևոն Տեր-Պետրոսյանն է եղել միակ ղեկավարը, որը պաշտոնական երկկողմ այցով եղել է ԱՄՆ-ում։ Հետո ստուգեցի՝ Ռոբերտ Քոչարյանը, Քի Վեստից Երևան ետ գալիս, ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Բիլ Քլինթոնի հետ, երևի, Սպիտակ տանը, իսկ Սերժ Սարգսյանը Սպիտակ տանը երբեք չի հյուրընկալվել»,- ասաց Ռուբինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի բոլոր ղեկավարները ինչ-որ ֆորմատով, բայց ոչ պաշտոնական հանդիպում ունեցել են ԱՄՆ նախագահի հետ։