Քաղաքական

«Հայտնաբերեցի, որ Արամ Զավենի Սարգսյանի մեծ երկրպագու եք». Խամոյան

«Պարոն Մեսրոպյան, հազար ներողություն, իհարկե, Դուք ասում եք՝ «թե ով եմ եղել, իմ իրավունքն է»։ Բա, եկել եք՝ մեր քվեն եք ակնկալում, չիմանա՞նք՝ ով եք եղել։ Մենք էլ ենք ուզում իմանալ՝ Դուք ով եք»,- այսօր խորհրդարանում ՀԾԿՀ նախագահի թեկնածու Մեսրոպ Մեսրոպյանին հարց տվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Դուք ոչ միայն Նիկոլ Փաշինյանի ելույթների ակտիվ տարածողն եք, այլև, հայտնաբերեցի, Արամ Զավենի Սարգսյանի մեծ երկրպագուն։ Օրինակ, մի հարցազրույցով եք կիսվել՝ «Ռուսական կենտրոններից Ալիևին ասում են՝ ՀՀ-ին հարվածի, հեղաշրջում կլինի. եկած մարդը միջանցքը կտա»։ Հիմա շարունակու՞մ եք մնալ այդ կարծիքին»,- հարցրեց Խամոյանը։

Մեսրոպյանը պատասխանեց, որ ԱԺ-ում իրեն շատ լավ են ճանաչում, այդ թվում՝ նաև Խամոյանը․ «Իմ կենսագրության մեջ չկա մի րոպե, մի վայրկյան, մի էջ, որի համար ես կարող եմ գլուխս կախել»,- ասաց նա։