ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, խորհրդարանում անդրադառնալով ՀԾԿՀ նախագահի ընտրությանը, հիշեց նախկին նախագահ Գարեգին Բաղրամյանին։
Պատգամավորի խոսքով՝ Բաղրամյանին կանչում են, քաղաքական «սխոդկա» են անում, և նա մի գիշերվա մեջ հրաժարականի դիմում է ներկայացնում.
«Ձեր սիրելի մամուլն էլ հայտնում է, որ պատճառը մեկն է եղել՝ իշխող ուժը ցանկանում է խլել ՀԷՑ-ը։ Գարեգին Բաղրամյանն էլ հրաժարվում է այդ ֆունկցիան կատարելուց»,- ասաց Խամոյանը՝ ներկայացնելով մի քանի դրվագ ՀԾԿՀ նախագահի թեկնածու Մեսրոպ Մեսրոպյանի ֆեյսբուքյան գրառումներից և նշելով, թե դրանից կարող են ենթադրել կամ մտահոգություն ունենալ, որ այս պաշտոնն առաջարկելիս Նիկոլ Փաշինյանը պայման է դրել՝ խլել ՀԷՑ-ը։
Մանրամասները՝ տեսանյութում