Քաղաքական

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունգարիայի ԱԺ նախագահի հետ

Պաշտոնական այցով Հունգարիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 14-ին եղել է Հունգարիայի խորհրդարանում ու հանդիպել Հունգարիայի Ազգային ժողովի պատվիրակությանը` երկրի ԱԺ նախագահ Լասլո Կյովերի գլխավորությամբ:

Լասլո Կյովերը շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին կատարած պաշտոնական այցի համար ու նշել, որ նման հանդիպումները մեծ խթան են հանդիսանում երկու երկրների հարաբերությունների զարգացման հարցում: ՀՀ ԱԺ նախագահն էլ շնորհակալություն է հայտնել իր հունգարացի գործընկերոջը ջերմ ընդունելության համար ու վերջինիս պաշտոնական այցով հրավիրել Հայաստան:

Զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական համագործակցության, երկկողմ հարաբերությունների եւ տարածաշրջանային հետաքրքրության հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի թեմային և Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին:

Ալեն Սիմոնյանը շրջել է նաև Հունգարիայի ԱԺ շենքում և գրառում կատարել Հունգարիայի խորհրդարանի պատվավոր հյուրերի գրանցամատյանում: