ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն իր ելույթում անդրադարձել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի ելույթին՝ այն որակելով անգերազանցելի․
«Բայց ինչ արեց պարոն Ռուբինյանը, այ, դա արդեն անգերազանցելի է։ Ասենք՝ ինչու՞ հիշեց Նաիրի Հունանյանին։ Գիտե՞ք՝ ինչու հիշեց, ասաց՝ նախկին դաշնակցական, որ վաղը, երբ կառավարությունը ձախողվի, ասեն՝ կառավարության ձախողման մեջ մեղավոր է Հովիկ Աղազարյանը՝ որպես նախկին դաշնակցական։
Քո գլխին էր սարքում, այ ընկեր, ձեռի հետ էլ՝ մեր։ Մի հատ հետները խոսա։ Մեկ էլ, երևի, Շիրակի նախկին դաշնակցական մարզպետը, որ միանգամից դարձավ ՔՊ-ական։ Ես խոսում եմ այսօրվա մարզպետի մասին, որ նախկինում ՀՅԴ-ական էր, հիմա՝ ՔՊ-ական։
Լավ, ինչ էլ անենք, դեմագոգիայի այդ աստիճանին հասնելն անհույս է, անհույս։ Իսկ, Հովիկ Աղազարյան, դու ջանդ յուղի»,- ասել է նա։