Քաղաքական

«Բանակը չպետք է լինի սրբագործման առարկա». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել դադարեցնել բանակի «սրբագործման» մոտեցումը՝ նշելով, որ դա երրորդ հանրապետության ընթացքում գործված մեծագույն սխալներից է։

Նրա խոսքերով՝ բանակին պետք է վերաբերել հարգանքով, բայց այն չպետք է լինի սրբագործման առարկա, քանի որ դա կուրացնում է և խոչընդոտում խնդիրների ճիշտ ընկալմանը․ 

«Բանակի անկումը այն անկումն էր, որ ունեցել ենք երկար տարիներ, և նաև՝ այդ սրբագործման արդյունքում», – ասաց նա։

Վարչապետը հավելել է, որ բանակի վրա սխալ ձևով հույս դնելու հետևանքով հասարակությունը բոլորի չարածը բարդում է բանակի վրա։ 

Վարչապետն անդրադարձել է նաև փողի թեմային՝ նշելով, որ այն պետք է դիտարկվի որպես կառավարման գործիք, առանց որի պետություն չի կարող գոյություն ունենալ․ «Փողը չպետք է դիտարկվի որպես պաշտամունք, այլ որպես գործիք, որը հնարավորություն է տալիս կառավարում իրականացնել»,– ընդգծել է նա։

Վարչապետը նաև մեջբերել է Ղուկասի ավետարանի 16-րդ գլխի 9-րդ խոսքերը. «Եւ ես ձեզ ասում եմ. անիրաւ մամոնայից ձեզ համար բարեկամներ արէք, որպէսզի, երբ այն պակասի, յաւիտենական յարկերի տակ ընդունեն ձեզ»:

Ըստ նրա՝ փողի խելացի օգտագործումը կարևոր է պետական կառավարման և հասարակության կայացման համար։