Քաղաքական

«Ցույց տա՞նք, թե՞ ցույց չտանք». Հովհաննիսյան

Այսօր խորհրդարանում ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն անդրադարձավ ընդդիմության կողմից հնչեցված մեղադրանքներին, մասնավորապես, այն քննադատությանը, որ չի կարելի ցույց տալ հնդկական զենքը։

Հովհաննիսյանը հարց հնչեցրեց. «Ցույց տա՞նք, թե՞ ցույց չտանք, հարգելի ընդդիմություն․ սենց անորոշ վիճակ կլինի՞, որ մեզ համար ստեղծել եք։ Հիմա մենք չգիտենք։ Կամ ասում եք՝ այնպես արեք, որ հնդկական մամուլը չգրի։ Այդպիսի բան կարողանանք անել՝ այնպես կանենք, դո՛ւք չեք գրի, ամբողջ օրն ինչ ուզում՝ գրում եք։ Ինչ ուզում, հորինում՝ գրում եք»,֊ ասաց նա։