ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ելույթում հայտարարել է. «Երբ մենք Դիլիջանում ապրում ենք, բայց ասում ենք՝ ես վանեցի եմ, այդժամ Դիլիջանը կորցնում ենք, մենք հնարավորություն ենք բացում խոսակցության, որ այդտեղ մարդ չկա, բնիկները այնտեղից եկած են` հին թուրքական ու ադրբեջանական քաղաքների քաղաքացիներ»,- ասել է նա:
Նա նաև ասել է, որ վերջին տարիներին տասնյակ անգամներով կարդացել է անկախության հռչակագիրը. «Եկել եմ սարսափելի եզրակացության: Այդ անկախության հռչակագրի բովանդակությունը նրա մասին է, որ Հայաստան չի կարող գոյություն ունենալ։ Եվ սա մեր ամենամեծ պրոբլեմն ու ողբերգությունն է»,- ասել է նա:
Նա պատասխանել է հարցին, թե որն է իրական Հայաստանը և ով՝ իրական Հայաստանի քաղաքացին. «Իրական Հայաստանի քաղաքացին նա է, որ այստեղից դուրս հայրենիք ու պետություն չի փնտրում։ Ինքը, այո, փնտրել, փնտրել, փնտրել ու գտել է իր հայրենիքը՝ ՀՀ-ն»։