Վարչապետ Նիկոլ փաշինյանն անդրադարձել է ՊՊԾ վերաբերյալ ընդդիմության քննադատություններին։ Ըստ նրա՝ ընդդիմությունը դժգոհ է, որ չի կարողացել ներկաներից ոչ մեկին սպանել․
«Այստեղ մի մարդ կար՝ 500 մահապարտ էր հավաքել: Ինչի՞ համար էր հավաքում այդ մահապարտներին։ Որ մեզ սպանի»,- ասել է նա:
Խոսելով ՊՊԾ ծախսերի ավելացման մասին՝ վարչապետը նշել է․ 2018 թվին պարզվել է՝ օլիգարխներն ամեն օր ՊՊԾ-ի համար սնունդ են ուղարկել․
«Մեկը՝ հավի բուդ, մեկը՝ պահածո, մեկը՝ կորժիկ, մեկը՝ թթու էր ուղարկում: Հարցնում եմ՝ ինչու, ասացին՝ դե այդպես է դրվածքը»:
Վարչապետի խոսքով՝ ինքը վերացրել է այդ պրակտիկան. «ՊՊԾ-ի աշխատողները ծրարով փող ստանալիս են եղել: Պետական ինստիտուտները ուզել են սարքել իրենց ջեբի շները։ Ու հիմա դժգոհ են մարդիկ, որ հիմա պետական ինստիտուտներ են կայանում»,- ասել է նա։