Քաղաքական

«Վարկեր վերցնենք, որ Տանզանիայում որս անե՞նք». Արշակյան

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշկյանն անդրադարձել է ընդդիմության քննադատություններին, թե իշխանությունները վարկեր են վերցնում, որ դպրոցներ կառուցեն՚

«Դա ասում են մեղադրական տոնով։ Անկեղծ, ես չէի պատկերացնում, որ նման մեղադրանք կարող է որևէ քաղաքական ուժի և իշխանության հնչել, որովհետև, այո, վարկեր վերցնենք, որ Տանզանիայում ո՞րս անենք, թե՞ վարկեր վերցնենք, որ Բադեն Բադենում կազինոյում կրվենք։ Այո, վարկեր ենք վերցնում, որ կրթության մեջ ներդրում անենք»,- ասել է Արշակյանը։