Քաղաքական

«ՀՀ որևէ պաշտոնատար անձ COP-29-ին մասնակցելու հայտ չի ներկայացրել». Միրզոյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է COP-29-ի համաժողովի վերաբերյալ Բաքվից հնչող հայարարություններին, թե ՀՀ-ից մի քանի ներկայացուցիչ գրանցվել էր․

«Պետք է ընդգծեմ, որ Հայաստանի որևէ պաշտոնատար անձ Բաքվում անցկացվող COP-29 միջոցառմանը մասնակցելու ոչ մի հայտ չի ներկայացրել ու չի գրանցվել: Չեմ բացառում, որ քաղհասարակության ինչ-որ կազմակերպություններ այդպիսի բան արած լինեն, թեև ինձ այդ մասին որևէ տեղեկություն հայտնի չէ: Բայց եթե դա նկատի ունեն, գիտեք՝ Հայաստանն ազատ ժողովրդավարական երկիր է»,- ասել է նա։