Քաղաքական

«Շատ հարցերում ստիպված ենք ոչ ճիշտ որոշումներ կայացնել». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Բազմաթիվ հարցերում մենք ստիպված ենք կայացնել ոչ ճիշտ որոշումներ, որովհետև նախկինում մեր կայացրած որոշումները բավարար չափով համապատասխան չեն եղել պետականության տրամաբանությանը, և մենք անընդհատ այս ցիկլի մեջ ենք»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով էլեկտրոմոբիլների ներմուծման հարցին: Ըստ նրա՝ այս թեմայով կայացվելու է որոշում, որի հետ, սակայն, ինքը համաձայն չէ, մասնավորապես, 2 տարվա սահմանափակումը չի կիրառվի։

«Մի որոշում ենք կայացնում, որը բավարար պետական և ինստիտուցիոնալ չի, հետո դրա արդյունքում կայացնում ենք հաջորդ որոշումը, որն էլի պետական և ինստիտուցիոնալ չի, հետո, դրա արդյունքում, չորրորդը, հինգերորդը, վեցերորդը․․․ Ուզում եմ անկեղծ իմ մտահոգությունը արտահայտել այս առիթով՝ որպես կառավարության ղեկավար: Մի պահ պետք է այս աշխատաոճը դադարեցնել, որովհետև այսպես պետություն չենք կառուցի»,- ասել է նա: