Խորհրդարանական ընդդիմությունը ներկա չէ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին։ Եթե «Պատիվ ունեմ» խմբակցությունը տևական ժամանակ է՝ բոյկոտում է հարցուպատասխանը, և նրանց բացակայությունը հասկանալի է, «Հայաստան» խմբակցությունն, ընդհակառակն, նախկինում ներկա է եղել և ակտիվ հարցեր հնչեցրել։
Թե ինչու այս անգամ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում, մեկնաբանությունների համար դիմեցինք պատգամավոր Ագնեսա Խամոյանին։
«Այսօրվա հարցուպատասխանին չենք մասնակցել, քանի որ դրանից անմիջապես առաջ 10-ական րոպեանոց ելույթներով անդրադարձել ենք մեզ հուզող բոլոր հարցերին, հնչեցրել հարցադրումներ, որոնց, ի դեպ, արձագանքելու հնարավորություն տեղում ունեցան նաև կառավարության անդամները»,- Radar Armenia-ի հետ զրույցում ասել է Ագնեսա Խամոանը։