Քաղաքական

«Բախվել ենք կառավարման ու իրավական որոշակի կազուսի հետ». Ալեքսանյան

«Բախվել ենք կառավարման ու իրավական որոշակի կազուսի հետ». Ալեքսանյան

«Գյումրիում բախվել ենք կառավարման ու իրավական որոշակի կազուսի հետ». այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ նշելով, որ իրավական խնդիրների քննարկման փուլում են, որպեսզի հասկանան՝ այդ կազուսը շրջանցելու ինչ տարբերակներ կան։

Պատգամավորի խոսքով՝ քաղաքի վիճակը շատ է անհանգստացնում։ Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ խստորեն դատապարտելի է «Բալասանյան» դաշինքի վարքագիծը, որի պատճառով Գյումրին մատնվել է անտերության, քաղաքային աշխատողները աշխատավարձ չեն ստանում և այլն։ 

«ՔՊ-ն հրաժարվել է կոալիցայի իր մասից, բայց ՔՊ-ն մանդատները չի դրել ու կառավարման ճգնաժամ չի առաջացրել»,- ասաց Ալեքսանյանը։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական