Քաղաքական

«Ովքեր տանը կունենան Արարատ լեռան նկարը, խնդիրներ կունենան». Ռուստամյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն անդրադարձել է կառավարության սկզբունքին, ըստ որի՝ բոլոր որոշումների հիմքում պետք է դրվեն «իրական Հայաստանի քաղաքացու շահերը»։ Ռուստամյանը նման ձևակերպումը համարել է պառակտիչ. «Մինչև հիմա գիտեինք՝ սահմանադրությամբ կառավարությունը Հայաստանի բոլոր քաղաքացիների շահերը պետք է պաշտպանի։ Պարզվում է՝ ինչ-որ նոր կատեգորիա կարող է առաջանալ՝ «իրական Հայաստանի քաղաքացի»։ Պարզ հարց է առաջանում՝ ովքե՞ր են համարվելու կառավարության համար իրական Հայաստանի քաղաքացիներ»,- ասել է նա։

Ռուստամյանի խոսքով՝ մարդիկ պետք է հասկանան, թե ինչպես կարող են հայտնվել «իրական Հայաստանի քաղաքացու» կարգավիճակում, «որպեսզի օգտվեն կառավարության ծրագրերից և որոշումներից»։

Եզրակացնելով՝ նա նշել է. «Քաղաքացիները, որոնք տանը կունենան Արարատ լեռան նկարը, խնդիրներ կունենան, որովհետև այդ լեռը, բնական է, պիտի արագ փոխարինի առնվազն Արագած լեռով»։