Կենտրոնի թաղապետարանի՝ երեկ ձերբակալված 3 պաշտոնյան և ևս մեկ անձ կալանավորվել են. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Նրանք մեղադրվում են խմբով կաշառք ստանալու և տալու համար»,- նշեցին կոմիտեից։
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը երեկ հայտնել էր, որ Երևանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում, քրեական վարույթի շրջանակում, քննչական գործողություններ են իրականացվել, կան ձերբակալվածներ։
Հայկ Մագոյան