ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը արձագանքել է «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ելույթին, որտեղ վերջինս հարց էր բարձրացրել «իրական Հայաստանի քաղաքացի» հասկացության մասին։
Թորոսյանը նշել է, որ իր համար այդ հարցի պատասխանը պարզ է. «Հայաստանի քաղաքացին այն անձն է, որն ունի Հայաստանի քաղաքացու անձնագիր»,- ասել է նա՝ ընդգծելով, որ այստեղ «դժվարություն չկա»։
Թորոսյանը հավելել է, որ «իրական Հայաստանի քաղաքացու» խնդիրներով զբաղվելու է, ու թե ինչ նկատի ունի, պարզաբանելու համար օրինակ է բերել՝ անդրադառնալով էլեկտրական մեքենաների հաջորդ տարվա քվոտային, որի մասին երեկ հարց էր բարձրացրել։