Քաղաքական

«Փամփուշտի ուժն էլ լավ գիտեմ, մահակինն էլ». Քոչարյանը՝ Խաչատրյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը կասկած հայտնեց, որ ոստիկանության զորքերի «կարմիրբերետավորների» շարքում հատուկ ներգրավում են սադիստական հակվածություն ունեցող անձանց։

Դիմելով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ Խաչատրյանը հարցրեց, թե ինչ են պատրաստվում անել՝ կանխելու «նման սադիստների» մուտքը համակարգ. «Մահակը, ինչպես և փամփուշտը, քոռ է։ Այսօր իջնում է մեր գլխին, վաղը հայտնի չէ՝ ում գլխին է իջնելու»։

Անդրանիկ Քոչարյանն էլ ասաց, որ ինքը շատ լավ գիտի փամփուշտի ուժն էլ, մահակի ուժն էլ.

«Պարոն Խաչատրյան, ես ծառայության բերումով փամփուշտի ուժն էլ լավ գիտեմ, մահակի ուժն էլ։ 90-ականներից ուժայիններով անցել եմ։ Ուժի մեջ չէ խնդիրը, հանդուրժողականության մեջ է»,- ասաց Քոչարյանը՝ հորդորելով հանդուրժել միմյանց և առերեսվել այն իրողությունների հետ, որը կոչվում է քաղաքական պայքար։ 

«Այդ պայքարի ուժային ճանապարհները մերժելով՝ մենք կարող ենք արձանագրել բավականին լուրջ հաջողություններ մեր երկրի ընդհանուր առաջընթացի համար»,- ասաց Քոչարյանը։