ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը մանրամասներ է հայտնել երեկվա ՔՊ վարչության նիստից՝ հերքելով տարածված լուրերը, թե քննարկվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ կապված հարցը։ Գաբրիելյանը նշել է, որ քննարկումը վերաբերել է մեկ այլ նախաձեռնությանը, և չի եղել որևէ խոսակցություն Քոչարյանին պաշտոնից հեռացնելու մասին։
«Չի էլ եղել նման հարց, այդ հարցը չի բարձրացվել», - ասաց Գաբրիելյանը՝ պարզաբանելով, որ ինքը նման հարց չի բարձրացրել։
Նա նաև շեշտեց, որ որևէ կոնֆլիկտ չունի ոչ պարոն Քոչարյանի, ոչ էլ խմբակցության մյուս անդամների հետ․ «Մենք չունենք կոնֆլիկտ, մենք գործընկերային ենք, ու, ինչպես 2018-ից սկսել ենք աշխատել, հիմա էլ աշխատում ենք», - հավելեց նա։