ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ ասել է, որ նրանք պատանդառված են բացառապես այն բանի համար, որ հայ են և «սեփական հողը պաշտպանել են»։
Նա ընդգծել է, որ Ազգային ժողովը պետք է հանդես գա միասնական հայտարարությամբ՝ Ալիևի ռեժիմից պահանջելով վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին։
Գրիգորյանը նաև քննադատել է կառավարության մոտեցումը՝ նշելով, որ Հայաստանը միջազգային հարթակներում պետք է հստակ պահանջ ներկայացնի. «Բանակցում եք խաղաղության պայմանագրի մասին, բայց ի՞նչը կարող է ավելի կարևոր լինել, քան ռազմագերիների վերադարձը», – հարցրել է նա։