«Ինչ-որ առումով շոկի մեջ եմ․ վատ երազում էլ չէի տեսնի». ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ընդդիմության առաջարկով գերիների մասին հայտարարությունն ԱԺ-ում չընդունելուն։
«Անգամ լեզուները պտտվում է, ասեն, թե ընդդիմությունը դա անում է՝ թքած ունենալով նրանց ճակատագրի վրա։ Մենք այնտեղ ունենք մոտիկ ընկերներ, որ այսօր գտնվում են բանտերում։ Գեղամ Մանուկյանն, ուրեմն, թքա՞ծ ունի իր եղբոր ճակատագրի վրա։ Ես թքա՞ծ ունեմ մեր բյուրոյի ընկերոջ՝ Դավիթ Իշխանյանի ճակատագրի վրա։ Լավ, կարելի՞ է այս աստիճանի անամոթ հայտարարություններ անել»,- ասել է Ռուստամյանը։
Ավելի վաղ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն իր ելույթում ասել էր. «Ես կարծում եմ՝ դուք լիովին թքած ունեք գերիների ճակատագրի վրա, և ընդամենը ուզում եք Ադրբեջանում գերիների առկայությունը վերածել քաղաքական կապիտալի»։