ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ Երևանի խնդիրների վերաբերյալ ընդդիմադիր Թադևոս Ավետիսյանի քննադատությանը․
«Պարոն Ավետիսյան, վերջին 20 տարում չեմ տեսել մի քաղաքապետ կամ մի քաղաքապետարան, որը 2 տարում կարողանար վերանորոգել Մերգելյան պուրակ, Մինաս Ավետիսյանի պուրակ, Արաբկիր զբոսայգի, Գրիգոր Լուսավորչի հարակից տարածքի բարեկարգում անել։ Նախատեսվեր ևս 6 պուրակների ստեղծում և հիմնանորոգում, շուրջ 200 բակերի բարեկարգում և հիմնանորոգում արվեր»,- ասաց պատգամավորը։
Մինասյանն անդրադարձավ նաև տրանսպորտի վերաբերյալ հնչեցված քննադատությանը. «Ես, երևի դուք էլ, օգտվում ենք տրանսպորտից։ Երևի «գազելներին» եք կարոտ մնացել , որ ցիվիլիզացիայից հեռու են։ Վճարման համակարգերն այնպիսին չեն, ինչպիսին հիմա են։ Ավտոբուսներում օդափոխության համակարգեր երևի «գազելներում» չէիք տեսել։ 87 «МAN» ավտոբուսներ են բերել, 391 «Zhong Tong» ավտոբուս է բերվել, 171 «Zhong Tong»-ներն արդեն Երևանում են՝ սպասում են մաքսազերծման։ Եվս 15 տրոլեյբուս է բերվելու։ Այդ ամեն ինչը և դրա պահպանումը գումար արժեն։ Ցիվիլիզացիային մոտ տրանսպորտային համակարգ ունենալու համար անհրաժեշտ է տրանսպորտի գնի թանկացում»,- ասել է նա։