Քաղաքական

«2025 թ. համար ունենք հստակ խնդիր». Վահե Հովհաննիսյան

Խորհրդարանը հրատապ ընթացակարգով քննարկում է 2025թ. պետական բյուջեի նախագիծը, որի մասին զեկույցով հանդես է գալիս ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նախարարի խոսքով՝ 2025 թ. համար ունենք հստակ խնդիր։

«Կենտրոնացնել ուժերը և ապահովել կառավարության ծրագրի էական առաջընթաց՝ խնայելով հնարավորության սահմաններում և ֆինանասավորել այն ծրագրերը, որոնք միտված են երկարաժամկետ հեռանկարով երաշխավորելու Հայաստանի անվտանգությունը, քաղաքացիների կենսամակարդակը, ինչպես նաև նպաստել տնտեսության ներուժի ընդլայնմանը»,- ասաց Հովհաննիսյանը։։

Նշենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները նույնպես ԱԺ-ում են։