ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ պատգամավորների 1/4-ի նախաձեռնությամբ խորհրդարանի նիստում կքննարկվի Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցը․
«Կարծում ենք՝ քաղաքական մեծամասնությունը և ներկա գտնվող կառավարությունն իրենց հստակ վերաբերմունքը պետք է արտահայտեն Ադրբեջանի կողմից իրականացվող այս հակամարդկային արարքի վերաբերյալ։ Սա շատ լավ առիթ է, որ Բաքվում նախաձեռնված COP29–ի շրջանակում հայ ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմինը պահանջ ու ուղերձ հղի միջազգային հանրությանը», - ասել է Մինասյանը։
Նրա խոսքով, նախատեսված է նաև ԱԺ համապատասխան հայտարարության քվեարկություն։