Քաղաքական

Բարձր տեխնոլոգիական ոլորտին հատկացվող գումարը համարյա 90%-ով կավելանա

«Բարձր տեխնոլոգիական ոլորտին հատկացվող գումարը 2025թ. կավելանա համարյա 90%-ով». այս մասին այսօր խորհրդարանում՝ 2025թ. պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս հայտարարեց Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Սա Հայաստանի բարձր տեխնոլոգիական երկիր դառնալու մեր նպատակի իրականացման գործնական կարևոր քայլերից մեկն է»,- ասաց նախարարը՝ ընդգծելով, որ այս միջոցները թույլ կտան ավելի արդյունավետ կերպով կրթել մասնագետներին, բարձրացնել նրանց որակավորումը և մրցունակությունը միջազգային շուկայում։ 

Ըստ Հովհաննիսյանի՝ այն կօգնի մեծացնել միջազգային մասնագետների ներգրավումը, որն էլ իր հերթին կնպաստի, որ Հայաստանը դառնա տարածաշրջանային բարձր տեխնոլոգիական երկիր։