Քաղաքական

Ալեն Սիմոնյանը պատարագի է մասնակցել Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում

ԱԺ նախագահը պատարագի է մասնակցել Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Կիրակնօրյա առավոտը սկսվեց Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում պատարագի մասնակցությամբ։

Այնուհետ շրջայց կատարեցի Նուբարաշեն վարչական շրջանում` զրուցելով մեր քաղաքացիների հետ ու լսելով նրանց հուզող մտահոգությունները։

Եղա նաև Նուբարաշենի` 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողում` հարգանքի տուրք մատուցելով պատերազմի զոհերի հիշատակին»,- գրել է նա։