Քաղաքական

«Լավ է, որ դրսից քամիներ գան». Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Վրաստանի, Մոլդովայի և ԱՄՆ-ի ընտրությունները կարող են ազդեցություն ունենալ Հայաստանի վրա, բայց ամենակարևորը, որ Հայաստանն ինքն իր վրա ազդեցություն ունենա:

Նա նշել է, որ Հայաստանում զարգացումները բացառապես դրսի «քամիներով» պայմանավորելը ճիշտ չէ. «Իհարկե, լավ է, որ դրսից քամիներ գան, բայց արդյո՞ք առագաստդ ծակ չի, արդյո՞ք այդ առագաստը բացված է։ Արդյո՞ք պատրաստ ես նավարկության, եթե քամի լինի։ Այ դա է հարցը», - հավելել է նա։