ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներում անդրադարձել է կուսակցությունների ֆինանսավորման հարցին․
«Շատ է քննադատություն հնչել՝ կուսակցությունների ֆինանսավորման հետ կապված, օլիգարխիան սկսում է ազդել ընտրական գործընթացների վրա»,- ասել է նա՝ անընդունելի համարելով արտաքին գործոնների ազդեցությունը։ Վարդանյանը նշել է, որ կարևոր է, որ կուսակցությունները լինեն անկախ և ինքնաբավ՝ առանց օլիգարխներից կամ այլ արտաքին ուժերից մշտական կախվածության։
Վարդանյանը նաև հստակ ընդգծել է, որ ֆինանսավորման տեսանկյունից պետք է ստեղծել հավասար պայմաններ բոլոր կուսակցությունների համար․
«Եթե ուզում ենք ազատել կուսակցությունները օլիգարխիկ կապերից, պետք է նախատեսենք բավարար ֆինանսավորում»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ բոլոր կուսակցությունները պետք է ունենան նույն ելակետային պայմաններն ու ֆինանսավորման նույն հնարավորությունները։