Քաղաքական

«Հայաստանը տրամադրված է համագործակցել ՌԴ-ի հետ». Տիգրան Սարգսյան

ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը life.ru-ի հետ զրույցում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին.

«Ես կարծում եմ, որ Հայաստանը տրամադրված է համագործակցել Ռուսաստանի հետ»,- ասել է նա։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի հետ ՀՀ համագործակցությանը, Սարգսյանը պատասխանել է. «Կապրենք՝ կտեսնենք»։

Նրա խոսքով, այժմ հայ հասարակության մեջ տարբեր դիրքորոշումներ կան. «Ղարաբաղյան պատերազմից հետո Հայաստանի դիրքորոշման մեջ՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, տեկտոնական փոփոխություններ տեղի ունեցան։ Այնպես որ, հայ ժողովրդին ժամանակ է պետք իր համար նոր ռազմավարական որոշումներ կայացնելու համար»,- եզրափակել է Սարգսյանը։