Քաղաքական

«Հիմնարար պայմանավորվածություն կա». Իրանի դեսպան

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին անդրադարձել է Իրան-Հայաստան-Հնդկաստան տրանսպորտային միջանցքի հետ կապված բանակցություններին․

«Նիստի կազմակերպման ուղղությամբ հիմնարար պայմանավորվածություն կա, և այդ պայմանավորվածությունները կլինեն երկու երկրների շահերից։ Բայց պետք է արդեն աշխատել ժամկետի ուղղությամբ. Հնդկաստանի ու մյուս երկրների հետ հարաբերությունների վերաբերյալ գոյություն ունի դրական դիրքորոշում»,- ասել է նա։