Քաղաքական

«Սպասելի չէր». Սրբուհի Գալյան

Արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ նախարարի պաշտոնում իր թեկնածության առաջադրումը սպասելի չէր, քանի որ ինքը այլ պաշտոն էր զբաղեցնում, բայց առաջարկն ստանալուց հետո մտածել և տվել է իր գիտակցված համաձայնությունը։

Լրագրողի դիտարկմանը, որ համաձայնվելով՝ ՔՊ-ի պատասխանատվության բեռն իր վրա է վերցնելու, Գալյանն ասաց, որ նախկինում այդ բեռն արդեն վերցրել է, երբ հեղափոխությունից հետո զբաղեցրել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը․

«Այդ գիտակցության զգացումն է նաև պայմանավորել իմ համաձայնություն տալը»,- ասաց նա։