Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Հայաստանն Իրանին կապող կամուրջը, որն Արաքս գետի վրա է, բավարար չէ։
«Պետք է կառուցենք նոր կամուրջ, որպեսզի դրանով կարողանանք ապահովել թողունակությունը»,- ասել է դեսպանը՝ նշելով, որ իրականացնելու շատ աշխատանք ունեն։
«Ապագան շատ վառ է լինելու»,- ընդգծել է Մեհդի Սոբհանին։