Քաղաքական

«Հայաստանն աշխատելու է ԱՄՆ նոր իշխանության հետ». Կոստանյան

ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանն անդրադարձել է ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներին և Թրամփի վարչակազմի հետ Հայաստանի հարաբերություններին․

«Արդեն հայտարարվել է, որ Հայաստանը և Ամերիկայի Միացյալ Նահանգները փորձում են հարաբերությունների մակարդակը ռազմավարական երկխոսությունից բարձրացնել ռազմավարական գործընկերության: Այս առումով ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում, և թույլ տվեք վստահություն հայտնել, որ նոր վարչակազմի դեպքում էլ աշխատանքները բարեհաջող կընթանան ու կավարտվեն: Մեր օրակարգը հիմնված է ընդհանուր արժեքների ու ժողովրդավարության վրա»,- ասել է նա:

Կոստանյանը վստահեցրել է՝ ՀՀ կառավարությունը աշխատելու է ընտրված նոր իշխանությունների հետ։