Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին անդրադարձել է տարածաշրջանի հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը․
«Մենք համաձայն ենք հաղորդակցությունների բացմանը, եթե դա տեղի ունենա Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հիման վրա»,- ասել է նա։
Նա հավելել է, որ դեմ են ցանկացած բանի, որն ունի միջանցքային տրամաբանություն․ «Մենք դեմ ենք նաև ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության»։ Նա շեշտել է, որ Իրան-Հայաստան հարաբերությունները ունեն հստակ հիմքեր։