Քաղաքական

«Դեռ չեմ ծանոթացել, իմ երրորդ աշխատանքային օրն է». Գալյան

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը դեռ չի հասցրել ծանոթանալ խաղաղության պայմանագրի տեքստին. այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է նորանշանակ նախարարը՝ նշելով, որ սա իր աշխատանքային երրորդ օրն է.

«Դեռ ոչ, որովհետև սա իմ աշխատանքային երրորդ օրն է։ Ծանոթանալ չեմ հասցրել, բայց ստանձնել եմ պատասխանատվություն՝ ապահովելու նաև խաղաղության ողջ գործընթացի իրավական ուղեկցումն ու ապահովումը»,- ասաց նա։

Գալյանը նաև հայտարարեց, որ ամբողջությամբ կիսում է իշխող ուժի գաղափարախոսությունը՝ իրական Հայաստանի հետ կապված, և հանձն է առել ապահովել իրավական ապահովումը ողջ գործընթացում։