Քաղաքական

«Հայաստանը կենթարկվի մոնիթորինգի»․ ԵԽ ներկայացուցիչ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղար Մաթյո Մորիի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել Եվրոպայի խորհրդի, մասնավորապես՝ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի հետ համագործակցությունը, Հայաստանին ցուցաբերված աջակցությունը։ 

Մաթյո Մորին, իր հերթին, ընդգծել է՝ ԵԽ Կոնգրեսը կարևորում է Հայաստանը, Հայաստանում իրականացվող ծրագրերը և դրանց ուղղությամբ ցուցաբերվող աջակցությունը կլինի շարունակական։

«Հայաստանը ժողովրդավարության կղզյակ է և ողջունելի է Հայաստանի ջանքերը ժողովրդավարության կայացման ճանապարհին»,- ընդգծել է Մաթյո Մորին։

Հանդիպման ժամանակ շեշտադրվել է հետմոնիթորինգային գործընթացի կարևորությունը։ Մաթյո Մորին տեղեկացրել է, որ հաջորդ տարի Հայաստանը կենթարկվի մոնիթորինգի։ 

Սանոսյանը նկատել է, որ ԵԽ կոնգրեսի կողմից մոնիթորինգն առիթ է ընդգծելու կատարված աշխատանքը, Տեղական ինքնակառավարման համակարգի համապատասխանությունը Եվրոպական խարտիային, ինչպես նաև վերհանել բացթողումները և շտկել դրանք։

Անդրադարձ է կատարվել նաև Համայնքների միությանը, համայնքներին տրամադրվող դոտացիաներին, համայնքների կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերին։