Քաղաքական

Տեր-Պետրոսյանը վիրահատական միջամտությունից հետո դուրս է գրվել

Այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը թեթև վիրահատական միջամտությունից հետո դուրս է գրվել «Բեսթ լայֆ» կլինիկայից. այս մասին հայտնել է նախագահի  մամուլի քարտուղար Արման Մուսինյանը։

Նշենք, որ նախօրեին Տեր-Պետոսյանը պլանային հետազոտություն էր անցել։