Հայաստանն ու Մոնղոլիան քաղաքացիների համար հանում են մուտքի արտոնագրի պահանջը։ Համապատասխան համաձայնագիրը ներառվել է ՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգում։
«Արձանագրության նպատակն է՝ յուրաքանչյուր Կողմի պետության՝ սովորական վավեր անձնագրեր ունեցող քաղաքացիներին ազատել միմյանց տարածք մուտքի, ելքի, տարանցման և կացության արտոնագրի պահանջից՝ մուտք գործելու օրվանից 30 օրը չգերազանցող ժամկետով»,- նշված է հիմնավորումների մեջ: