Քաղաքական

ՔՊ վարչությունը ՀԾԿՀ նախագահի և ԲԴԽ անդամի թեկնածուներ է ընտրել

Նոյեմբերի 5-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Վարչությունը որոշել է կառավարությանն առաջարկել քննարկել Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը, որպես ՀԾԿՀ նախագահի թեկնածու և ԱԺ ՔՊ խմբակցությանն առաջարկել քննարկել Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը՝ որպես ԲԴԽ անդամի թեկնածու։ Քննարկվել են աշխատանքային բնույթի հարցեր։