Քաղաքական

«Հայ գերիների ազատ արձակումը մեծապես կօգնի Երևանի և Բաքվի հաշտեցմանը». Արսենյան

Ադրբեջանում գտնվող հայ գերիների ազատ արձակումը մեծապես կօգնի Երևանի և Բաքվի հաշտեցմանը․ հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ լրագրողներին ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը։

«Այդ քայլը մեծապես կօգնի հաշտեցմանը», - նշել է նա և հավելել, որ պահվող անձանց ազատ արձակման վերաբերյալ մնացած հարցերը պետք է տրվեն ադրբեջանական կողմին: Արսենյանը նաև հավելել է, որ եթե Երևանն ու Բաքուն գնում են խաղաղության պայմանագրի ու պատրաստվում են աշխարհին հայտարարել, որ երկու պետությունները, երկու ազգերը ապրելու են խաղաղության և համագործակցության մեջ, ապա պետք է սկսել նման քայլերից:

Նա նաև հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանում գտնվող Ռուբեն Վարդանյանի մասին հարցը՝ նշելով, որ Երևանի համար Հայաստանի քաղաքացիների միջև տարբերություն չկա: