ՔՊ փոխնախագահ, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, թե ՔՊ նիստում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը չի քննարկվել. «Բայց մենք ազատ ենք, բոլոր հարցերն էլ կարող են քննարկվել»,- ասել է նա։
Միաժամանակ, Պապոյանը չի մանրամասնել՝ կուսակցությունում կա՞ վարույթ՝ Քոչարյանի հետ կապված, թե՞ ոչ․
«Վերահսկող մարմինն ընդունում է բողոքները, իրականացնում է վարույթ և դրա եզրակացությունը տալիս է վարչությանը, որն էլ որոշումներն ընդունում է։ Դեռևս եզրակացություն չենք ստացել»,- ասել է նա։