Սրբուհի Գալյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար. նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Սրբուհի Գալյանին նշանակել արդարադատության նախարար»,- ասված է հրամանագրում:
Հիշեցնենք, որ Գալյանն ավելի վաղ զբաղեցնում էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը և համակարգում էր ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը։ Նոյեմբերի 4-ից նա ազատվել է զբաղեցրած պաշտոնից այն բանից հետո, երբ ՔՊ վարչությունում որոշում է կայացվել նախարարի պաշտոնում առաջադրել Գալյանի թեկնածությունը։