ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հայտնել է, որ ԵՄ պատվիրակությունը ժամանել է Երևան՝ հայկական կողմի հետ մշակելու վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների ծրագիրը:
Նա աննախադեպ է որակել այս տարի ՀՀ-ԵՄ հարաբերությունները՝ «գործընկերության օրակարգն առաջ մղելու տեսանկյունից»։
Հովհաննիսյանը նաև հայտնել է, թե ավարտին են հասցնում Հայաստան-Եվրամիություն գործընկերության նոր օրակարգի նախագիծը, և այդ քայլերն իրենց ազդեցությունը կունենան 2025-ին նախատեսվող աշխատանքների առումով։